ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վարչապետը խոստանում է հայտնել, եթե կորոնավիրուսի ավելի մեծ խնդիր և ռիսկ լինի

Վարչապետը խոստանում է հայտնել, եթե կորոնավիրուսի ավելի մեծ խնդիր և ռիսկ լինի
12.03.2020 | 14:29

Կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը կհայտարարի առաջինը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ջերմուկում քարոզարշավի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Էս պահին ինչ խնդիր կա՝ ես երեկ երեկոյան ասել եմ էդ խնդրի մասին։ Եթե կլինի ավելի մեծ խնդիր և ավելի մեծ ռիսկ, դրա մասին կասեմ։ Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, - ասաց վարչապետը: - Ընդ որում, կարող է լինել էսպիսի երևույթներ՝ կարող է լինել, որ մարդիկ լինեն, որ մեկուսացվեն «Գոլդեն փելիս»-ում, բայց կարող է մարդիկ լինեն՝ որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք իրենց՝ իրենց տանը մեկուսանան»։


Սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ընդհատման հնարավորության հարցին Փաշինյանն արձագանքեց. «Էս պահին, տեսնում եք, որ շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն կծագի ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն՝ նման անհրաժեշտություն չկա»։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ